Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյանը` արևելաեվրոպական խմբի երկրների նախարարական հանդիպմանը

Մայիս 06,2017 18:13

ՀՀ բնապահպանության նախարարը մասնակցել է «Փարիզի համաձայնագիրը՝ որպես հնարավորություն աշխարհի կայուն զարգացման համար» խորագրով արևելաեվրոպական խմբի երկրների նախարարական հանդիպմանը

2017թ. ապրիլի 27- 29-ը  ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը մասնակցել է Լեհաստանի Հանրապետության Փիլա քաղաքում կայացած «Փարիզի համաձայնագիրը՝ որպես հնարավորություն աշխարհի կայուն զարգացման համար» խորագրով արևելաեվրոպական խմբի երկրների նախարարական հանդիպմանը: Ա. Մինասյանը ելույթ է ունեցել` ներկայացնելով Հայաստանի դիրքորոշումը Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման, ինչպես նաև արևելաեվրոպական երկրների խմբի շրջանակում համաձայնեցված և համատեղված գործողությունների ձևավորման առաջարկություններ:

«Թույլ տվեք ողջունել պարոն Յ.Շիշկոյի և շնորհակալություն հայտնել հյուրընկալության և արևելաեվրոպական երկրների խմբի խորհրդաժողովին մեր մասնակցության համար: Մեզ ոգեշնչում է Լեհական կողմի նախաձեռնությունը,  որն արդեն երրորդ անգամ իր պատմության մեջ Կլիմայի փոփոխության կոնվենցիայի համատեքստում ցանկություն է հայտնել հյուրընկալել կողմերին այս խորհրդաժողովին: 25 տարվա ընթացքում նմանատիպ համագործակցություններն արևելաեվրոպական երկրների խմբի շրջանակում լավագույն օրինակ են հանդիսացել երկրների միջև, մասնավորապես համերաշխության մթնոլորտի, ընկերասիրության, զիջողականությանը վերաբերող հարցերի մասնավոր շահերում, և դա այն դեպքում, երբ տարածաշրջանային երկրների քաղաքական վիճակը և հարաբերությունները երկրների միջև, մասնավորապես երկու երկրների ցավոք հեռու են ցանկալի ակնկալվող վիճակից»,-իր խոսքում նշել է նախարար Ա. Մինասյանը:

Տեղի է ունեցել նաև Ա. Մինասյանի առանձին հանդիպումը Լեհաստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության նախարար Յ.Շիշկոյի հետ, որի ընթացքում նախանշվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում երկկողմ համագործակցության շրջանակները, մասնավորապես բնապահպանական տեսանկյունից նախընտրելի տեխնոլոգիաների փոխանցման, բնապահպանական ուղղվածության հիմնադրամների ձևավորման, «պետական պարտք – բնապահպանություն» ֆինանսավորման գործիքի (մեխանիզմի)  կիրարկման բնագավառում փորձի փոխանակման, ինչպես նաև բնակչության իրազեկման, կրթության և գիտության, կադրերի պատրաստման և այլ ասպարեզներում: Նախանշված շրջանակները նախատեսվում է հաստատել համապատասխան փոխըմբռնման հուշագրով` առանձնակի կարևորելով կլիմայի փոփոխության հիմնախնդիրը և երկու երկրների համատեղ ջանքերը գլոբալ մարտահրավերի դեմ` Փարիզյան համաձայնագրով նախատեսվող գործընթացներում:

Խորհրդաժողովի ավարտին ՀՀ բնապահպանության նախարար Ա. Մինասյանը հավելել է, որ մեր երկրների միջև նմանատիպ  համագործակցությունը կնպաստի ոչ միայն տարածաշրջանային համագործակցության զարգացմանը, այլև ոլորտում բնապահպանական և կլիմայի փոփոխության հարցերի լուծմանը:

Միջոցառմանն ակտիվ մասնակցություն է ունեցել նաև Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը, ով մեծ աջակցություն է ցուցաբերել  ՀՀ  պատվիրակությանը:

24-րդ խորհրդաժողովի (COP-24) կարևորությունն առավել մեծ է, քանի որ համաձայն 21-րդ խորհրդաժողովի արդյունքում ընդունված Փարիզյան համաձայնագրի, նախատեսում է այն հիմնական փաստաթղթերի ընդունումը, ինչը  կապահովի վերը նշված համաձայնագրի դրույթների կատարման ընթացքը: Լեհական կողմը 2019 թ. ընթացքում որպես ղեկավարող երկիր գլխավորելու է խորհրդաժողովի 25-րդ նստաշրջանի նախապատրաստական աշխատանքները, որը լինելու է վերջինը Փարիզյան համաձայնագրի հիմնական պարտավորվածությունների ուժի մեջ մտնելուց առաջ:

ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031