Իրաքի հյուսիսային Քիրքուք քաղաքում բնակարանների ծորակներից ջրի փոխարեն նավթ է հոսել: Այս մասին հայտնում է CNN Turk-ը:
Հաղորդվում է, որ ջրի հետ խառնված նավթը հոսել է Ռահիմավա թաղամասի 50 բնակարաններում:
Ինժեներ Մուհամմադ Հելուն լրագրողներին ասել է, որ կատարվածի պատճառները պարզվում են:
Նշենք, որ Քիրքուքից ոչ հեռու գտնվում է խոշոր նավթահոր: Այստեղով է անցնում երկրի ամենաերկար՝ Քիրքուք-Ջեյհան նավթատարը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ