Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ն մերժեց հ/կ-ների եւ նրանց դիտորդների դիմում-բողոքները

Մայիս 06,2017 17:16

Մայիսի 6-ի ԿԸՀ  արտահերթ նիստի օրակարգում «Իրավունքի Եվրոպա միավորում»,  «Թրանսփարեսնի ինթերնեյշընլ» հակակոռուպցիոն կենտրոն, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հ/կ-ների,  եւ  նշված կազմակերպությունների դիտորդների (այդ թվում`Զառա Մելքոնյան, Էլիզա Աբովյան, Սուսաննա Ազիզյան, Ռուբեն Բաբայան, Անի Սիրեկանյան, Սամվել Ավետիսյան, Էդգար Մկրտչյան) կողմից թիվ 4, 5, 7, 8, 11, 13, 17, 23, 26, 31. 32, 36 տարածքային ընտրական հանձնաժողովների վերաբերյալ դիմումներն էին:

Բոլոր դիմում-բողոքներըը մերժվեցին, եւ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասաց, որ դրանք կարող են բողոքարկվել վարչական դատարանում` երեք օրացուցային օրվա ընթացքում:

Իրավունքի  Եվրոպա» հ/կ-ի ավագ խորհրդատու Տիգրան Եգորյանը նեղսրտեց, որ իր օգնական Դիանա Աթոյանին ոստիկանները չեն թույլատրում բարձրանալ վերեւ, մինչդեռ նրա ներկայությունը անհրաժեշտ է իր աշխատանքն իրականացնելիս: Հարցը կարգավորվեց ԿԸՀ նախագահին դիմելուց հետո:

Տիգրան Եգորյանի միջնորդությունները վերաբերում էին տեսանյութերի գործին կցելուն, վկաներ հրավիրելուն եւ այլն, սակայն դրանք եւս մերժվեցին:

«Իմ ընկալմամբ ձեզ հետ շփումներից օրենսդրի ներդրած փիլիսոփայությունը պատկերացնում եք, ուստի համաձայն չեմ, թե օրենսդիրը չի սահմանել գրանցման ֆիլտր: Նպատակն այն է, որ կասկածելի օրենքի խախտման հատկանիշ ունեցող դեպքերը գրանցվեն, ու համապատասխան մարմինը նայի  համանման դեպքերը տարբեր տեղամասերում, գնահատի, որոշի»,-ասաց Եգորյանը:  ԿԸՀ աշխատանքը դադարեցվեց կես ժամով ընդմիջում հայտարարվելու արդյունքում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031