Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ Ազգային ժողովի արդեն նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը և քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը անդրադարձան ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն խոսքերին, որ ռուսական բազաները, այդ թվում՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազան, պատրաստ են ԻՊ-ի դեմ գործողությունների:
Կարեն Քոչարյանը նկատեց. «ԻՊ-ից եկող վտանգ միշտ էլ կա: Վտանգի դեմ պետք է աշխատել դիվանագիտական խողովակներով, ճիշտ այնպես, ինչպես պետք էր աշխատել՝ թույլ չտալու ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումը»: Թևան Պողոսյանը նշեց՝ Հայաստանում սցենարների պլանավորում տեղի չի ունենում:
«Մեր երկրի դեպքում ԻՊ-ի վտանգը ոչ միայն հարավ-արևմուտքից է, այլ ասենք, հյուսիսից կամ արևմուտքից, մանավանդ, որ ԻՊ-ում մեծ թիվ են կազմում ադրբեջանցիները»,- ասաց վերջինս:
Անուշ ԱՅՎԱԶՅԱՆ