Ուկրաինան, Նորվեգիան, ինչպես նաև Եվրամիության անդամակցության թեկնածու երկրները՝ Մոնտենեգրոն և Ալբանիան, կես տարով՝ մինչև սեպտեմբերի 15-ը երկարաձգել են անհատական պատժամիջոցները «սև ցուցակում» ներառված Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիների, ինչպես նաև մի շարք կազմակերպությունների նկատմամբ: Այս մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարության մեջ:
Այս պահին պատժամիջոցների տակ հայտնված անձանց ցուցակում ներառված է 150 ֆիզիկական անձ: Դրանց թվում են Դոնեցկի և Լուգանսկի ղեկավարության ներկայացուցիչներ, ռուս քաղաքական գործիչներ և պաշտոնյաներ, գործարարներ և ուժայիններ, ինչպես նաև մի շարք կազմակերպություններ: Բացի այդ, պատժամիջոցներ են սահմանվել նաև 37 կազմակերպությունների նկատմամբ:
Ցուցակում հայտնված անձանց արգելված է մուտք գործել ԵՄ տարածք, ինչպես նաև եվրոպական բանկերում պահվող նրանց գումարները կսառեցվեն:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Կարդացեք նաև