Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մանդատները վայր դնելու պարտադրանքը քաղաքական դաշտի հերթական փչացման գործընթացն էր. Կարեն Քոչարյան

Մայիս 06,2017 15:02

«Հայաստանյան դաշտն ընդհանրապես քաղաքական չէ, այնտեղ քաղաքական բաղկացուցիչ չկա: Փոխարենը կան քրեական տարրեր»,- լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Քաղտեխնոլոգը անընդունելի է համարում, որ կուսակցությունների ղեկավարները մարդկանց առաջ պայման են դնում իքս թվով ձայներ բերել: Նրա խոսքով` պատգամավորության թեկնածուների առջև չպետք է նման խնդիր դրվի, առավել ևս, երբ մարդիկ ընտրվում են, չպետք է փորձել մանդատից զրկել:

«Հայաստանում պրակտիկա է փչացնել մարդկանց, ընդ որում՝ ամենատարբեր ոլորտների: «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների մանդատները վայր դնելու պարտադրանքը ևս քաղաքական դաշտի հերթական փչացման գործընթացն էր»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ «Ծառուկյան» դաշինքի կողմից պատգամավորի մանդատից հրաժարվելու վերաբերյալ 23 ինքնաբացարկ հայտնած պատգամավորներից 12-ը հրաժարվում են իրենց ինքնաբացարկի դիմումներից:

Անուշ ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031