«Իրանը, որպես տարածաշրջանում կարեւոր դերակատարում ունեցող երկիր, ամրապնդեց միջազգային հանրության եւ մեր տեսակետը»,-«Փաստարկ» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով օրերս Իրանի արտգործնախարարության խոսնակի հնչեցրած հայտարարությանը, թե Արցախյան հակամարտությունը չի կարող լուծվել մեկ երկրի կողմից, ասաց ՀՀԿ նորընտիր պատգամավոր Շիրակ Թորոսյանը:
«Իրանը նման հայտարարությամբ եւս մեկ ապտակ հասցրեց Ադրբեջանին, որն իր հերթին աջակցում է Թուրքիային:Այդ հայտարարությունը հայանպաստ է»,-նկատեց Շիրակ Թորոսյանը:
Նրա բնորոշմամբ՝ Իրանն ու Հայաստանը տարածաշրջանային անվտանգության հարցում ընդհանուր շահեր ունեն: Հիշեցնենք, որ Իրանի պաշտպանության նախարարը եւս ապրիլի կեսին կոչ էր արել խաղաղ ճանապարհով լուծել հակամարտությունը:
Թեմայի շուրջ այլ մանրամասները՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ