Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ի հետ տեղի ունեցածը ոչ այլ ինչ էր, եթե ոչ ճշմարտության բացահայտում. Թևան Պողոսյան

Մայիս 06,2017 14:55

«Ընտրական գործընթացներում քաղաքական բաղադրիչը սպանվել էր դեռ Ընտրական օրենսգրքով: Այդ է պատճառը, որ ընտրական գործընթացներում շատ դեպքերում գործել են քրեական տարրեր և փողոցային «ավտարիտետներ»,-այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի արդեն նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը՝ հավելելով, որ եթե նույնիսկ մի կուսակցություն փորձում էր քաղաքական դիսկուրս վարել, մնում էր մենակ, ոչ ոք նրա հետ չէր աշխատում:

Անդրադառնալով «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների՝ մանդատներից հրաժարվելու, այնուհետ մանդատը հետ վերցնելու գործընթացին՝ Պողոսյանը նշեց՝ ԲՀԿ-ի հետ տեղի ունեցածը ոչ այլ ինչ էր, եթե ոչ ճշմարտության բացահայտում:

«Նման գործարքները նորություն չեն, ուղղակի այս անգամ բացահայտվեցին: Բացահայտվեցին նաև ՀՀԿ-ի օգտին աշխատող դպրոցների տնօրենները, ՍԱՍ-ի հայտնի ժողովը»:

Խոսելով Երևանի ավագանու ընտրությունների մասին՝ Թևան Պողոսյանը հույս հայտնեց, որ մարդիկ մայիսի 14-ին կկարողանան ազատ ընտրություն կատարել, և մասնակիցները դուրս կգան անձնական վիրավորանքների դաշտից: Պողոսյանը նշեց, որ ինքն ուրախ կլինի, եթե փոփոխություններ տեղի ունենան, ավագանին կարողանա թարմություն բերել, տեղի ունենա սերնդափոխություն:

Հիշեցնենք, որ «Ծառուկյան» դաշինքի կողմից պատգամավորի մանդատից հրաժարվելու վերաբերյալ 23 ինքնաբացարկ հայտնած պատգամավորներից 12-ը հրաժարվում են իրենց ինքնաբացարկի դիմումներից:

Անուշ ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031