Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի գործն է՝ պատերազմ կսկսի՞, թե ոչ, բայց մենք պատրաստ ենք դիմակայելու». Շիրակ Թորոսյան (Տեսանյութ)

Մայիս 06,2017 14:12

«Բանակցային գործընթացն իրականացվում է, Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները փորձում ենք կյանքի կոչել»,-«Փաստարկ» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին՝ ասաց ՀՀԿ-ական նորընտիր պատգամավոր Շիրակ Թորոսյանը:

«Մենք միակողմանի ենք կյանքի կոչում այդ պայմանավորվածությունները: Սահմանին մշտադիտարկման սարքեր ենք տեղադրել՝ ոչ միայն մշտադիտարկում անցկացնելու, այլեւ մեր սահմանն անառիկ պահելու համար»,-նշեց նա:

Անդրադառնալով նշյալ պայմանավորվածություններից հրաժարվող հակառակորդ կողմին՝ Շիրակ Թորոսյանը նկատեց՝ Ադրբեջանի գործն է՝ պատերազմ կսկսի՞, թե ոչ. «Ադրբեջանը լրջագույն խնդիրներ կունենա, եթե պատերազմ սանձազերծի: Մենք պատրաստ ենք դիմակայելու»:

Պատգամավորի խոսքով. «Եթե Ադրբեջանը Մադրիդյան սկզբունքներին այլընտրանք է փնտրում, ապա այն կարող է լինել պատերազմը, իսկ հայկական կողմի համար՝ Արցախի ճանաչումը»:

Թեմայի շուրջ այլ մանրամասները՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. vartan says:

    արդեն տարիներ բանակցություններից հետո բոլորն էլ գիտեն ադրբեջանի հիմնական նպատակը ինչ է . ուրեմն ժամանակն է որ Հայաստանը աշխարհին ընդունելի եվ փաստացի հիմնավորումներով ճանաչի Արցախի անկախությունը եվ անմիջապես բացումը կատարի Հայաստանի դեսպանատանը՝ Ստեփանակերտում. ավելորդ ու անիմաստ սպասելը մեր վնասին է:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031