Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացել է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը

Մայիս 06,2017 13:23

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի նախագահությամբ մայիսի 5-ին կայացել է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի 2017 թ.-ի  անդրանիկ նիստը:

Նիստի ընթացքում մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի պատասխանատուները, նախարարության կողմից նախօրոք մշակված հաշվետվային ձևաչափերով, ներկայացրել են  մարզերում և Երևան քաղաքում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման ուղղությամբ կատարված աշխատանքները:

Նախարար Արտեմ Ասատրյանը, կարևորելով նիստի օրակարգում ընդրգկված հարցերը, նշել է, որ 2016 թվականի ընթացքում մարզային և Երևան քաղաքի  համապատասխան հանձնաժողովների  կողմից իրականացվել են մեծ ծավալի աշխատանքներ, որոնք  հստակորեն արտացոլվել են արդեն մշակված ձևաչափերում:  Ըստ ոլորտի կազմված ձևաչափերը հնարավորություն են տալիս  տեսանելի դարձնել առկա խնդիրները և  իրականացնել անհրաժեշտ աշխատանքները:

Հաշվետվությունների ներկայացման ընթացքում հնչել են առաջարկություններ հաջորդ տարվա ընթացքում ներկայացվող զեկույցներում հիմնականում անդրադառնալ հաշմանդամության ոլորտում մարզերում և Երևան քաղաքում հիմնական ձեռքբերումներին և առկա կարևորագույն խնդիրներին, որոնք հնարավոր է քննարկել ազգային հանձնաժողովի նիստի ընթացքում:

Նիստի ընթացքում քննարկվել են նաև Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021 թվականների համալիր  ծրագրի  մշտադիտարկումը և գնահատումն  իրականացնող  միջգերատեսչական խմբի  ձևավորման հետ կապված հարցեր, ինչպես նաև ներկայացվել է տեղեկատվություն «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի հաշվետվության վերաբերյալ:

Բարձրացված կարևոր հարցերի շարքում քննարկվել են նաև  մարզային մարզադպրոցների հարմարեցման, քաղաքաշինական նորմատիվ փաստաթղթերի վերանայման հարցերը:

Հաշմանդամություն ունեցող անձանց  հարցերով  զբաղվող ազգային հանձնաժողովի նիստին  մասնակցում էին հանձնաժողովում ընդգրկված պետական գերատեսչությունների, ինչպես նաև ոլորտում  գործող միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031