Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը շնորհավորել է ԵՄ պատվիրակությանը Եվրոպայի օրվա կապակցությամբ

Մայիս 06,2017 12:45

Այսօր, մայիսի 6-ին,  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն և շնորհավորել պատվիրակության աշխատակիցներին Եվրոպայի օրվա կապակցությամբ:

Այցի ընթացքում Նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ: Զրուցակիցները քննարկել են ԵՄ-Հայաստան հարաբերությունների ու համագործակցության շրջանակը:

Հայաստանում Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների մեկնարկը կազդարարվի ԵՄ պատվիրակության կողմից կազմակերպված դասական երաժշտության համերգով՝ Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, «Հայաստանի երեխաներ» երգչախմբի և  ՀՀ մարզերի գեղարվեստի դպրոցների սաների մասնակցությամբ :

Ս.թ. մայիսի 6-ին, ժամը 17.00-ին Երևանի Ա. Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի կունենա #Եվրոպանհանունխաղաղության խորագիրը կրող համերգը: Լրատվամիջոցների ներկայացուցիչներին  հրավիրում ենք համերգը լուսաբանելու: Պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ Եվրոպայի օրվա և համերգի վերաբերյալ ճեպազրույցի համար ԶԼՄ ներկայացուցիչներին խնդրում ենք ներկայանալ  Ա. Խաչատրյան համերգասրահ մայիսի 6-ին ժամը 16:45-ին:

Համերգին ընդառաջ սաները ստեղծել են թեմատիկ գեղանկարներ՝ պատկերելով ԵՄ անդամ պետությունների մայրաքաղաքները, բնապատկեր նկարներ կամ ամենն, ինչ իրենք ասոցացնում են Եվրոպայի և խաղաղության հետ: ԵՄ պատվիրակության աշխատակիցներից, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ներկայացուցիչներից և Հայաստանի արվեստի ոլորտի փորձագետներից կազմված ոչ-պաշտոնական ժյուրիի կողմից ընտրվել են Հայաստանի 98 գեղարվեստի դպրոցների կողմից ներկայացված աշխատանքներից լավագույնները: Համերգի ողջ ընթացքում ընտրված աշխատանքները հանդիսատեսի ուշադրությանը կներկայացվեն էկրանից, ինչպես նաև կցուցադրվեն Ա. Խաչատրյանի անվան համերգասրահի նախասրահում:

Ընտրված գեղանկարների հեղինակ սաները հրավիրվել են համերգին, որի ժամանակ՝ Եվրոպական միության կողմից նրանց կհանձնվեն անվանական վկայականներ և խորհրդանշական նվերներ: Համերգի հրավիրյալների ցանկում են նաև Երևանի մի շարք երաժշտական դպրոցների սաներ:

ԵՎՐՈՊԱՅԻ ՕՐ

Ամեն տարի մայիսի 9-ին՝ Եվրոպայի օրը նշում են Եվրոպայի համերաշխության և միասնության տոնը: Այդ օրը նշանավորում է Շումանի պատմական հռչակագրի  տարեդարձը: 1950 թվականին Փարիզի իր  ելույթով այն ժամանակ գործող Ֆրանսիայի ԱԳ նախարար Ռոբերտ Շումանն  առաջ քաշեց Եվրոպայում քաղաքական համագործակցության նոր ձևաչափի մասին իր գաղափարը, որը անհավանական պետք է դարձներ պատերազմները Եվրոպական ազգերի միջեւ:

Շումանի տեսլականն էր՝ ստեղծել ածխի և պողպատի արտադրությունը միավորող և կառավարող եվրոպական մի կառույց:  Նմանօրինակ մարմին ստեղծելու մասին Համաձայնագիրը  ստորագրվեց մեկ տարի անց: Համարվում է, որ  Շումանի առաջարկով սկիզբ է դրվել այն կառույցի, որն այսօր հադիսանում է  Եվրոպական միությունը:

ԵՄ պատվիրակություն Հայաստանում 

Քաղաքական, տնտեսական, մամուլի և տեղեկատվության բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031