Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՏՄ-ն փորձում է կրկնօրինակել ԵՄ-ին. բայց՝ միայն սահմանափակումների հարցում. «ՀԺ»

Մայիս 06,2017 12:13

Մի կողմից Հայաստան ներկրվող ապրանքների մաքսազերծումը նպատակ ունի համալրել ՀՀ պետական բյուջեն: Սահմանելով մաքսազերծման ոչ ենթակա անձնական ապրանքների շատ բարձր շեմ, վնաս կհասցվի բյուջեին: Հաշվի առնելով առցանց առեւտրի տված հնարավորությունները, քաղաքացիները կսկսեն իրենց անհրաժեշտ ապրանքները կամաց կամաց ներկրել արտերկրից, շրջանցելով մաքսազերծումը: Դրանից կտուժեն ներմուծումներով զբաղվող առաջին հերթին փոքր ու միջին ընկերությունները, կտուժի բյուջեն եւ այլն:

Մյուս կողմից, սահմանը հատող ամեն ապրանք մաքսազերծելն էլ տրամաբանությունից դուրս է: Այլ երկրներում նույնպես կիրառվում են սահմանաչափեր անձնական օգտագործման ապրանքների ներմուծման վրա: Օրինակ, Եվրոպայում այս սահմանաչափը հիմա մոտ 500 դոլար է: Ու այս իմաստով ԵՏՄ-ն թերեւս փորձում է կրկնօրինակել Եվրամիությանը: Սակայն ԵՄ-ին կրկնօրինակելիս ԵՏՄ-ում նախապատվությունը տալիս են սահմանափակումներին: Այլ հարցերում, ինչպես օրինակ տնտեսական մրցակցությունը, տնտեսության զարգացումը, անկախ դատարանները, կոռուպցիայի խիստ ցածր մակարդակը եւ այլն, ԵՏՄ-ի համար կրկնօրինակման առարկա չեն հանդիսանում:

Սա շատ կարեւոր նրբություն է, որը սովորաբար անտեսվում է արեւմուտքի սկզբունքները կրկնօրինակելիս: Երբ Եվրամիությունը սահմանափակումներ է դնում իր մաքսային սահմանին անձնական օգտագործման ապրանքների վրա, դա ցավոտ չէ այդ երկրների բնակիչների համար: Նախ այն ամենը, ինչ կարող ենք համարել անձնական օգտագործման իր, արտադրվում է հենց այդ երկրներում: Համակարգիչներից ու տեսախցիկներից սկսած՝ մինչեւ հեռուստացույցներ ու սառնարաններ: Արտադրվում շատ բարձր որակի եւ գինն էլ համապատասխանում է բնակչության եկամուտներին ու գնողունակությանը: Եվ դրան արեւմտյան երկրները հասել են տնտեսության զարգացման խոչընդոտները վերացնելու շնորհիվ` մրցակցության, կոռուպցիայի նվազեցման, անկախ դատարանների, բիզնեսի ու իշխանության տարանջատման շնորհիվ:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031