Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Օղակաձև զբոսայգու վերջին օղակը. «Ազգ»

Մայիս 06,2017 12:05
oxakazev aygi

Հիմա չգիտեմ` արդեն շուրջ 18 տարուց ի վեր վտարանդի դարձած նախկին քաղաքապետը երբեւիցե եկե՞լ է Երեւան, այցելե՞լ է իր եւ մեր բոլորի ամենասիրած վայրերից Օղակաձեւ զբոսայգի, որտեղ հիմա արդեն զբոսնելու որեւէ տեղ չի մնացել: Բետոն, երկաթ, քար, սալիկ եւ ասֆալտ է ամեն կողմ, խժռել են բոլոր կանաչ տարածքները, իսկ այստեղ-այնտեղ մնացած ծառերը կանգնած են զարմացած՝ չգիտեն ինչո՞ւ են կանգուն մնացել դեռ: Բայց ամենազարմացածը՝ սրճարանների եւ սննդի օբյեկտների արանքում մնացած Արմեն Տիգրանյանն է, արձանը նկատի ունեմ: Այգի կոչվածի երկայնքով ու լայնքով իրար հրմշտում են, սկսած «Ֆլագմանից» եւ «Խեչոյի շաուրմայից», «Պալմիրա Բիր հաուս» գարեջրատունը (անպայման անգլերեն՝ օտարներին ու մեր չտեսներին զարմացնելու համար երեւի), «Մամա-միան», «Բոմբ կլաբը», «Շոու կլաբ» կոչված անճոռնի ապակեկառույցը, «Ֆեշըն կլաբը», Գ. Ծառուկյանի զանգվածեղ SPA կենտրոնը, որը չգիտես անգլերեն ո՛ր բառարանից գտնված Wellhealth (ճիշտը կլիներ՝ goodhealth) Center է կոչվում, «Ջրաղացը», ոչ ավել-ոչ պակաս «Էլ Գրեկոն», որն ավելի տափակ է, քան երկարավուն, «Բացատը», «Կարասը», նրա կողքին, դարձյալ «Ավելի բարեկարգ Երեւան» պաստառի հետեւում բարձրացող հսկա շինարարությունը:

Այգի կոչվածի մեկ անկյունում՝ մայթին մոտիկ, նկատեցի հայտարարությունների՝ դատարկ մնացած մի պաստառ, վրան մանր տառերով մի գրություն՝ «Երեւանի ավագանու ընտրություններ. քրոզչական անվճար պաստառ», բայց տակը չկար քաղաքապետի այժմյան թեկնածուներից եւ ոչ մեկի նկարը կամ գրությունը: Անվճարը երեւի ոչ ոքի պետք չէ, ո՛չ «ավելի բարեկարգ» Տարոն Մարգարյանին, ո՛չ մեծախոսիկ ու ճարպիկ (կարծեմ ռուսերեն «շուստրի» բառն այստեղ ավելի հարմար է) Նիկոլ Փաշինյանին եւ ոչ էլ ճղճղան Զարուհի Փոստանջյանին: Ամաչո՞ւմ են գուցե հենց ա՛յդ այգում գովազդ տեղադրելուց: Չէ՞ որ նրանց նախընտրական ծրագրերում որեւէ խոստում չկա Երեւանի կանաչ տարածքները չխժռելու, այլե՛ւս չխժռելու մասին:

Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031