Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մոսկվայի ադրբեջանական ապտակը. «168 ժամ»

Մայիս 06,2017 11:54

Սակայն Հայաստանի համար շատ ավելի կարևոր լինելով՝ վտանգավոր է այն իրողությունը, որ Ադրբեջանը՝ թեկուզ ֆորմալ հիմնավորմամբ, կարողանում է «փակել տալ» ԵԱՀԿ երևանյան գրասենյակը։ Կարողանում է, որովհետև ի թիվս այլ պատճառների՝ ամիսներ շարունակ հայկական դիվանագիտությունը, ըստ էության,  ջանքեր չի գործադրել, կամ, եթե գործադրել է, ապա դրանք բավարար ջանքեր չեն եղել Հայաստանի համար կենսական կարևորություն ունեցող ղարաբաղյան հարցի կարգավորման հիմնական դերակատար կազմակերպության՝ ԵԱՀԿ գրասենյակի փակումը թույլ չտալու համար։

Որովհետև դրանով զբաղվելու փոխարեն՝ Հայաստանի առնվազն խորհրդարանական դիվանագիտությունն էյֆորիաների մեջ էր ԵԽԽՎ նախագահ Ագրամունտի հրաժարականի առիթով, որովհետև այդ դիվանագիտության ներկայացուցիչներն իրենց ներշնչել էին, որ կոռումպացված եվրոպացի պաշտոնյայի հրաժարականը իբրև թե նաև իրենց աշխատանքի արդյունքն է։ Իսկ երբ հիշում ենք, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավարն անգերազանցելի ռուսասեր Արտաշես Գեղամյանն է, ամեն ինչ ավելի պարզ է դառնում։

Ու նաև այդ համատեքստում շատ հիմնավոր են թվում փորձագիտական այն կարծիքները, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման իրական պատվիրատուն հետխորհրդային տարածքում արևմտյան ամենայնի դեմ պայքարող ու Արևմուտքի հետ որևէ աղերս ունեցող կառույցներին հեռացնող Ռուսաստանն է, որը դա արել է Ադրբեջանի միջոցով։ Այնպես որ, Մոսկվան կամ Մոսկվան ու Ադրբեջանը միասին արձանագրում են Հայաստանի շահերի դեմ ուղղված իրենց հերթական հաղթանակը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031