ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ծննդյան 80-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել թատրոնի եւ կինոյի ճանաչված դերասան, Հայաստանի ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանին:
ՀՀ ԱԺ նախագահի ուղերձում ասվում է. «Շուրջ վեց տասնամյակ որպես հայ թատրոնի եւ կինոյի ճանաչված դերասան, ինչպես նաեւ թատերական բեմադրությունների հեղինակ, ոչ միայն կերտում եք իսկական արվեստի գործեր, այլեւ Ձեր ստեղծած կերպարներով սնուցում մարդկային հույզերն ու հիշողությունները: Այսօր էլ ողջունելի ու բարձր գնահատանքի արժանի եռանդով ու նվիրվածությամբ շարունակում եք արվեստագետի շնորհակալ գործունեությունը հայ թատրոնի բեմում եւ կինոյում»:
Ազգային ժողովի նախագահը հոբելյարին մաղթել է առողջություն, երկար տարիների կյանք եւ ամենայն բարիք:
ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն