ՀՀ կառավարությունը եւս մեկ քայլ է արել ՀՀ կրթության եւ գիտության նախարարության (ԿԳՆ) Լեզվի պետական տեսչությունը լուծարելու ուղղությամբ:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ կառավարության աշխատակազմի տեսչական բարեփոխումների խումբը շրջանառության մեջ է դրել կառավարության որոշման մի նախագիծ, ըստ որի՝ նախատեսվում է լուծարել ԿԳՆ լեզվի պետական տեսչությունը, ինչպես նաեւ կրթության պետական տեսչությունը:
Բայց եթե կրթության պետական տեսչության փոխարեն նույն նախագծում առաջարկվում էր ստեղծել կրթության տեսչական մարմին, լեզվի պետական տեսության փոխարեն ոչինչ չէր նախատեսվում: Բանավոր, իհարկե, հայտարարվել է, որ կառավարությունը նպատակ ունի ստեղծել ավելի բարձր կարգավիճակ ունեցող մի մարմին, բայց այդ մտադրությունը, գոնե մեկ ամիս առաջվա դրությամբ, որեւէ փաստաթղթում ամրագրված չէր:
Տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի՝ այսօր կայացած նիստում նույնպես, դատելով կառավարության հաղորդագրությունից, այդ մասին խոսք չի եղել:
Կարդացեք նաև
Տեսչական բարեփոխումների խմբից փորձեցինք պարզել, այսօր կայացած նիստում հավանության արժանացած նախագիծն արդյո՞ք նախկին տեսքն ունի, թե հաշվի են առնվել ԿԳ նախարարության առաջարկներն ու դրանց հիման վրա նախագիծը ենթարկվել է որոշակի փոփոխությունների: Մեզ չհաջողվեց մեկնաբանություն ստանալ: Նախարարությունից նույնպես որեւէ տեղեկություն չստացանք: Բայց դատելով կառավարության մեջբերված հաղորդագրությունից՝ նախագծի նախնական տեսքը փոփոխություն չի կրել:
Աննա ԶԱԽԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում