Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդարանում օդիոզների, անգրագետների, կոճակ սեղմողների, մաֆիոզների մեծ չափաքանակ է կուտակված. «Հրապարակ»

Մայիս 06,2017 11:20

Ճիշտ է՝ 105 պատգամավորից 41-ը լրիվ նոր մարդիկ են, եւ դա պետք է հույս ներշնչեր, որ օրենսդիր իշխանությունը թարմանում է, երիտասարդանում, բայց ասել, որ այն ավելի լավն է լինելու, քան նախորդը, հնարավոր չէ։ Այստեղ օդիոզների, անգրագետների, կոճակ սեղմողների, մաֆիոզների այնպիսի մեծ չափաքանակ է կուտակված, որ մեծ սպասելիքներ ունենալ պարզապես պետք չէ։

Թեեւ, անշուշտ, ամեն ինչ կերեւա «գործածության» մեջ, երբ խորհրդարանն սկսի աշխատել։ Բայց զարմանքի տեղիք է տալիս մեծ թվով անձանց ներկայությունը, որոնց տեղը գուցե բիզնեսն է, գուցե՝ գործադիրը, բայց ոչ խորհրդարանը։ Նրանց մի մեծ խումբ ինտելեկտուալ աշխատանքի ընդունակ չէ։ Մյուսները թքած ունեն մեր երկրի վրա՝ նրանց ամենից շատ հետաքրքրում են իրենց եկամուտներն ու անձնական շահը։ Մի երրորդ խումբ խորհրդարանը դիտում է որպես տրամպլին՝ ավելի հարմար աշխատանքի անցնելու համար, չորրորդներին բարձր աշխատավարձն է գրավում։ Թե ո՞րն է լինելու այս խորհրդարանի աշխատող կորիզը, դեռ վաղ է ասել, սակայն հուսանք, որ գոնե մի 30 մարդ, այնուամենայնիվ, կհամապատասխանի օրենսդիրի բարձր կարգավիճակին։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031