Այսօր Սերբիայի Նովի Սադ քաղաքում մեկնարկում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:
Հայաստանը ներկայացնող ութ ըմբիշներից առաջին օրը պայքարի մեջ մտնում են չորսը: 59 կգ քաշային կարգում Գեւորգ Ղարիբյանի մրցակիցն ադրբեջանցի Թալեհ Մամմադովն է, 66 կգ քաշում Կարեն Ասլանյանն ուժերը կչափի Թուրքիան ներկայացնող Ատաքան Յուկսելի հետ, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կգոտեմարտի Վիլիուս Լաուրինաիտիսի հետ, իսկ Վաչիկ Եղիազարյանը (130 կգ քաշային կարգ) պայքարը կսկսի հույն Նիկոլաոս Լեոնի հետ պայքարով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ matchtv.ru-ի
Կարդացեք նաև