Լրահոս
Օրվա լրահոսը

Լավրովի սադրանքը Հայաստանի նկատմամբ. «Ժամանակ»

Մայիս 06,2017 10:32

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը երեկ Միր-24 միջպետական հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի ռազմակայանները թե՛ Տաջիկստանում, թե՛ Ղրղզստանում և թե՛ Հայաստանում պատրաստ են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին: Երբ խոսք է գնում Տաջիկստանի և Ղրղըզստանի, ինչպես Միջին Ասիայի որևէ պետության մասին, այստեղ «Իսլամական պետության» սպառնալիքի հնչեղությունն իհարկե բոլորովին այլ է և շատ իրական, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ: Ի վերջո, այստեղ նույնիսկ պարբերաբար բռնկվում են ահաբեկչական ալիքներ, թեժ իրադարձություններ, անգամ բավական կառավարելի թվացող Ղազախստանում: Եվ բնական է, որ Ռուսաստանի ռազմակայանն այստեղ պետք է պատրաստ լինի նման վտանգներին դիմակայելուն:

Իրավիճակը սակայն բոլորովին այլ է Հայաստանում ՌԴ ռազմակայանի հարցում: Այստեղ կարծես թե, և բարեբախտաբար, իսլամական ահաբեկության վտանգներ չկան: Եթե խոսքն ընդհանրապես ռազմակայանի պատրաստ լինելու, կենսունակության մասին է, դիմագրավել ոչ միայն ԴԱԻՇ-ին, այլ նաև ցանկացած տեսակի վտանգ, ապա սա հասկանալի է: Բայց Լավրովը խոսում է կարծես թե «Իսլամական պետություն» խմբավորման մասին: Եվ հարց է առաջանում, թե ինչու: Անզեն աչքով անգամ տեսանելի է, որ այստեղ չի կարող հավասար հարթության վրա դիտարկվել Հայաստանը Ղրղըզստանի և Տաջիկստանի հետ:

Մուսա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031