«Նրանք են գրել այդ դիմումները…ո՞նց կարող է մարդն անծանոթ տեքստի տակ ստորագրություն թողնել»,-մայիսի 5-ին կառավարության ընդունելությունների տանը պատգամավորական մանդատը ստանալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: Նա նկատի ունի դաշինքի այն պատգամավորներին, որոնք պնդում են, թե չեն իմացել, որ ինքնաբացարկի դիմումի տակ են ստորագրում:
«Որոշները շատ մեծ ցանկություն ունեն տեսնել, որ «Ծառուկյան» դաշինքը խարխլվել է, բայց վստահեցնում եմ, որ «Ծառուկյան» դաշինքում միջավայրն ամուր է»,-հավելեց Վահե Էնֆիաջյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ