Մայիսի 5-ին կառավարության ընդունելությունների տանը պատգամավորական մանդատների շնորհման արարողության ժամանակ ՀՀԿ նորընտիր պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, չնայած նախընտրական շրջանում ՀՀԿ թեկնածուների մասնակցությամբ տեղի ունեցած արյունոտ միջադեպերի փաստին, լրագրողներին վստահեցրեց, որ ՀՀԿ-ում խնդիրներ չկան:
«Որեւէ խնդիր չի եղել, նախընտրական շրջանը նորմալ է անցել: Մեր միջեւ որեւէ վիճաբանություն եւ առճակատում չի եղել»,-ասաց նա:
Կարդացեք նաև
Ալիկ Սարգսյանն անդրադարձավ նաեւ հարցին, թե ի՞նչ փոփոխություններ են եղել ոստիկանության համակարգում: «Անկախ ամեն ինչից՝ ոստիկանությունն իր խնդիրն իրականացնում է»,-համոզմունք հայտնեց նա:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ