«Նրանք դիմումներ գրել են: Եթե իրավապահ մարմինները ցանկանան պարզել, ձեռագրաբանական ուսումնասիրությամբ դա հնարավոր կլինի»,-մայիսի 5-ին կառավարության ընդունելությունների տանը պատգամավորական մանդատների շնորհման արարողության ժամանակ լրագրողներին ասաց «Ծառուկյան» դաշինքի նորընտիր պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով օրերս ինքնաբացարկի դիմում ներկայացրած դաշինքի մի շարք պատգամավորներին:
«Նրանք դիմումների բովանդակության մասին շատ լավ տեղեկացված են եղել: Առանց նրանց ցանկության չէր կարող այդ ամենը լինել»,-վստահեցրեց Իվետա Տոնոյանը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ