2009-ի ավագանու ընտրություններից 9 օր առաջ Հանրապետականը ձեւակերպում է այն հիմնական փաստարկը, թե ինչու ժողովուրդը պետք է ընտրի հենց իրեն՝ մյուս քաղաքական ուժերը դեռ 4 տարի պետք է ուսումնասիրեն իրենց անելիքը, իսկ Հանրապետականն արդեն գիտի։
Դաշնակցության ցուցակով քաղաքապետի թեկնածու Արծվիկ Մինասյանը գլխի է ընկել, թե ինչ մարտավարություն են ընտրել իշխանությունները Երեւանի ավագանու ընտրություններում։
Կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանն անուղղակիորեն հաստատում է Արծվիկ Մինասյանի դիտողությունը: Ինքն ասում է, որ Գագիկ Բեգլարյանի խնդրանքով ավագանու Հանրապետական ցուցակ է ընդգրկվել ոչ քաղաքականությամբ զբաղվելու համար։
Վերնիսաժի տարածքում գրավաճառությամբ զբաղվողները ավագանու ընտրությունների օրերին կարող են դառնալ գործազուրկ, նրանց տեղեկացրել են, որ այստեղ գիրք վաճառելու իրավունք ունենալու համար նրանք պետք է ձեռք բերեն արտոնագիր։
Կարդացեք նաև
Բարգավաճ Հայաստանը խոստանում է, որ քաղաքի իշխանությունը վերցնելիս ինքը Երեւանը դարձնելու է միջազգային տուրիզմի կենտրոն: Ավագանու քարոզչահոլովակում կուսակցությունն արդեն մանկան շուրթերով է հիշեցնում, որ կան չիրականացվող եւ իրականացվող խոստումներ եւ որ իր խոսքը գործ է։
2013-ի ավագանու ընտրություններից 9 օր առաջ քաղաքապետ Տարոն Մարգարյանը երեւանցիներին տեղեկացնում է, որ ինքն ու իր թիմն ապրել է երեւանցու դարդ ու ցավով՝ փողոց է ասֆալտապատել բակեր է կառուցել: Քաղաքացիները վստահ են, որ նա հենց երեւանցու ուզած քաղաքապետն է։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: