Լրահոս
Օրվա լրահոսը

Ալերգիան կարող եք բուժել նեխուրի, եղինջի, կատվալեզվի եփուկով

Մայիս 06,2017 12:30

Այն անձինք, ովքեր տառապում են ալերգիկ հիվանդությամբ, անհրաժեշտ է, որ լրիվ ապաքինվեն, որպեսզի վերականգնվի մարդու օրգանիզմի ռեակցիան: Ալերգիկ երեւույթները տարբեր են, ուստի, բուժում սկսելուց, նախ պետք է պարզել տեսակը եւ ապա բժշկի խորհրդով ստանալ բուժում:

Ժողովրդական բժշկությունն առաջարկում է թեյի եւ սուրճի փոխարեն օգտագործել թարմ կատվալեզվի եփուկ: Այն հայտնի է հակաալերգիկ ազդեցությամբ: Եփել ինչպես թեյ եւ խմել ամեն 20 րոպեն մեկ: Կատվալեզվի եփուկի գույնը պետք է լինի ոսկեգույն, եթե այն պղտոր է եւ կանաչավուն, ուրեմն կատվալեզուն անպետք է օգտագործման համար:
Եփուկը չպետք է պահվի, այն անհրաժեշտ է խմել միայն թարմ վիճակում:
Նեխուրի հյութը եւ եփուկը ընդունում են միայն եղնջատենդի դեպքում:
Թարմ արմատից քամել բույսի հյութը եւ ընդունել օրական 1-2 թեյի գդալ, 3 անգամ՝ ուտելուց կես ժամ առաջ: Կարելի է նույն ձեւով ընդունել եւ բույսի թուրմը` 2 ճաշի գդալ մանրացրած արմատը դնել 200 գրամ սառը ջրի մեջ, քամել եւ ընդունել: Խմել 1/3 բաժակ` օրական 3 անգամ, մինչեւ ուտելը:

Եղինջի տերեւների թուրմը եւս օգտագործվում է որպես հակաալերգիկ միջոց. 2 ճաշի գդալ եղինջի տերեւների վրա լցնել 2 բաժակ եռման ջուր եւ թողնել 2 ժամ, որպեսզի լավ թրմվի: Խմել 1/2 բաժակ, օրական 4 անգամ, մինչեւ ուտելը:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

05.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031