Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Բոստանջյան. «Այնպիսի բան ասացիք, հուզվեցի։ Այս ի՞նչ անարդարություն էր». «Իրատես»

Մայիս 05,2017 12:24

Հատված «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակով պատգամավոր դարձած տնտեսագետ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻ հարցազրույցից:

Նախընտրական շրջանում Գագիկ Ծառուկյանը խոստացավ մեծամասնություն լինելու պարագայում 15 մլրդ դոլարի ներդրում։ Հիմա ստացել եք 30 մանդատ, գուցե այդ ներդրումների կե՞սն ապահովեք։

– Ներդրումը չի կարող կիսվել։ Սա լրիվ այլ մեթոդաբանություն է։ Ներդրում նշանակում է որևէ գործունեություն ծավալող իր սեփականությունը, կապիտալը տրամադրում է նոր արժեքներ ստեղծելուն, աշխատատեղեր բացելուն։ Փաստորեն, նա ավանսով սպասում է իր եկամտին, որ իր ներդրածը հետ բերի։ Բայց եթե չկա վստահություն, չենք կարող այդ ֆինանսները կիսել ու ասել՝ այսքան մանդատ ենք ստացել, ու ներդրումը կիսվում է։ Եթե ես ներդրող եմ, պետք է վստահեմ օրվա իշխանությանը, ոչ թե անձին։ Իսկ քանի որ չկա վստահելի իշխանություն, խելքը գլխին մարդը ոչ թե 1 մլրդ, այլ 100 դրամ էլ չի ներդնի։

Պարոն Բոստանջյան, այդուհանդերձ, նման մոտեցումն անարդար չէ՞ այն ընտրողի հանդեպ, որը հավատաց ներդրումների մասին խոստումներին ու ընտրեց ձեզ։

– Այնպիսի բան ասացիք, հուզվեցի։ Այս ի՞նչ անարդարություն էր։

Փաստորեն, նախընտրական հնա՞րք էր։

– Գնացեք ու վերցրեք 2008-ից իշխանության տված բոլոր խոստումները, որոնք այդպես էլ իրականություն չդարձան։ Ինչո՞ւ հանկարծ այս մեկը հիշեցիք։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031