Այսօր Երեւանի քաղաքապետի նախընտրական քարոզարշավը ՀՀԿ- ական թեկնածու Տարոն Մարգարյանը եւ իր թիմակիցները անցկացրեցին Ավան համայնքում:
Ովքեր չեն կողմնորոշվել մայիսի 14-ին Երեւանի ավագանու թեկնածուի ընտրության հարցում, Երեւանի ավագանու ՀՀԿ ընտրացուցակով թեկնածու Արա Երնջակյանը խորհուրդ տվեց երեկոյան իջնել քաղաքապետարանի մոտ եւ նայել, թե ժամը քանիսին է Տարոն Մարգարյանի առանձնասենյակի լույսը մարում. «Ես գիտեմ` մոտավորապես լուսաբացին, եւ այդ ժամանակ, նույնիսկ այդ կասկածող մարդիկ, կգնան եւ իրենց ձայնը կտան ե’ւ Տարոն Մարգարյանին, ե’ւ մեր քաղաքի ապագային»:
ՀՀԿ-ի ավագանու թեկնածու Լեւոն Իգիթյանը այսօր էլ իր ելույթում նշեց, որ ամաչում է Ավանում քարոզել, քանի որ, ըստ նրա, ավանցիներին քարոզել պետք չի: Նա, այս ելույթում էլ հիշեց «Բեզդելնիկներին», կուսակցությունից կուսակցություն թռնողներին. «Միայն խոսողներին հավատամ, թե՞ նրան, ով աշխատում է: Ես Տարոն Մարգարյանին միտինգներում չեմ տեսել: Ես միշտ տեսել եմ, որ գիշեր-ցերեկ աշխատել է: Էս քաղաքի «դարդ ու ցավը» գիտի եւ պատրաստ ա կրել, հաղթանակի հասցնել հանուն էս երեխեքի, որ էստեղ նստած են»:
Այլ մանրամասներ` շուտով տեսանյութում:
Կարդացեք նաև
ՀՀԿ-ի ավագանու թեկնածու Աստղիկ Գեւորգյանն էլ կոչով դիմեց ավանցիներին. «Եկեք կոչ ընդունենք, ամբողջ Ավանը, մեկ մարդու պես, ձայնը տալու է Տարոն Մարգարյանի ղեկավարած կազմին, որովհետեւ արժանի է այդ կազմը»:
Տարոն Մարգարյանն էլ իր հերթին ասաց, որ ավանցիների վստահությունը չի չարաշահել եւ պատրաստ է շարունակել ծառայելու երեւանցիներին:
ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ