Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 4-ին շարունակում էր քննել ստացված բողոքները: ԿԸՀ-ի օրակարգում կրկին «Թրանսփարենսի ինթերնեշնլ», «Իրավունքի միավորում Եվրոպա», Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպությունների և մի շարք դիտորդների բողոքներն էին` ԱԺ ընտրությունների ընթացքում դիտորդների իրավունքները խոչընդոտելու դեպքերի վերաբերյալ:
Հասարակական կազմակերպությունները և դիտորդները նախ իրենց դիմումները ներկայացրել էին տարածքային ընտրական հանձնաժողով, որն իր հերթին մերժել էր դիմումները: Այժմ ԿԸՀ-ում Հ/Կ-ները բողոքարկում էին այդ որոշումները և խնդրում անվավեր ճանաչել տարածքային ընտրական հանձնաժողովի ընդունած որոշումները:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց այդ բողոքները:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Կարդացեք նաև