Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նապոլեոն Ազիզյան. «Ասի` պարոն Ծառուկյան ջան, արժի այդ մանդատը դնել քո ոտքերի տակ». 1in.am

Մայիս 04,2017 23:05

Երեկ Նապոլեոն Ազիզյանի ընտանիքից ահազանգ էր եղել, որի մասին տեղյակ էին պահել լրատվամիջոցները, այդ թվում` «Առավոտը»: Այսօր նա բացարձակապես այլ բան է ասել լրատվամիջոցներին:

-Ես այսօր զանգեցի և այս հիվանդ ոտքով գնացի պարոն Ծառուկյանին տեսա: Ես բազմիցս հայտարարել եմ, որ իմ քարոզարշավը, բոլոր ծախսերը հոգացել է պարոն Ծառուկյանը: Ես գնացի՝ ասեց Նապոլեոն, էս ինչ եմ լսում: Ես էլ իրան ասի՝ պարոն Ծառուկյան, ովքեր որ մեզ փորձում են խառնել իրար, թյուրիմացություններ են ասում ձեզ, գալիս են ուրիշ բան են հասցնում ձեզ, բայց դուք լավ գիտեք, որ ես էն մարդն են, որ ձեր խոսքը օդի մեջ չեմ թողի: Ես ասի Ծառուկյանին, որ եթե գտնում է՝ ես քիչ եմ չարչարվել, լավ չեմ աշխատել, ապա մանդատն իմ համար ինքնանպատակ չի, որ պահին ինքն ասի՝ ես պատրաստ եմ մանդատը գետնին դնեմ: Ասի՝ պարոն Ծառուկյան ջան, քո մանդատն ա և արժի այդ մանդատը դնել քո ոտքերի առաջ:

Իսկ Ծառուկյանն ինչպե՞ս պատասխանեց Ձեր այդ անկեղծությանը:

-Ծառուկյանն էլ ասեց՝ դու արդար մարդ ես, էդքան չարչարվել ես էս տարիքում, վազվզել ես․․․ Ասեց՝ կգաս խորհրդարան ամեն ինչ կորոշենք: Ես էլ ասեցի՝ երբ հարմար գտնես, որ վայրկյանին ասես, ես էդ մանդատը վայր կդնեմ, որովհետև ես պարտական եմ քեզ, ես էդքան անբարոյական մարդ չեմ, որ էդքան բան անես իմ համար, ես ուրանամ քո արածը, քո լավությունը:

 

Պարոն Ազիզյան, այդ դեպքում ինչո՞ւ էիք օրեր առաջ հայտարարում, որ Ձեզ խաբել են։ Դուք ընտրված պատգամավոր եք և պայքարելու եք Ձեր իրավունքների համար, գնալու եք ԱԺ, և եթե Ծառուկյանը կորոշի վրեժխնդիր լինել՝ թող լինի: Ասել էիք, որ Դուք հավի ճուտ չեք, որ Ձեզ ճնշեն, սպառնան: Բայց այսօր պարզվում է՝ պատրաստ եք ընտրված պատգամավորի Ձեր մանդատը դնել Ծառուկյանի ոտքերի առաջ: Ինչպե՞ս կբացատրեք Ձեր այս հակասական վարքագիծը:

-Այո, ես ասում եմ, ով կարա ինձ սպառնա: Ես նորից եմ ասում, որ հավի ճուտ չեմ, բայց հո էդ մարդը բան չի, որ տենց բան անի: Գագիկ Ծառուկյանը տենց մանր մարդ չի, որ մարդ ուղարկի՝ ինձ սպառնան: Մեր տան մոտ ոչ անծանոթ մեքենա է եղել, ոչ էլ․․․ Ամեն բան կարգին է:

Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031