Ինչպես արդեն տեղեկացրել ենք` այսօր՝ մայիսի 4-ին, Տավուշի սահմանագոտում ականի պայթյունից վիրավորված կապիտան Շիրազ Սահակյանի վիճակը կայուն ծանր է: Բերդի զինվորական հոսպիտալից տեղեկացանք, որ նա հոսպիտալում վիրահատվել է: Շ. Սահակյանի ձախ ոտնաթաթը ականի պայթյունից պոկված է եղել, սրունքը՝ կոտրված, վիրահատության արդյունքում սրունքը պահպանվել է, ստորին երրորդականից ամպուտացիա է արվել: Հոսպիտալից տեղեկացանք,որ վաղը՝ մայիսի 5-ի առավոտյան Շ. Սահակյանը հետագա բուժման համար կտեղափոխվի Երեւան;
1969 թ. ծնված Շիրազ Սահակյանը Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Չորաթան գյուղի բնակիչ է: Չորաթանի գյուղապետ Վարուժան Բաղմանյանը հայտնեց, որ ազգամիջյան կռիվների հենց սկզբից Շիրազ Սահակյանը եղել է առաջնագծում: Նա ամուսնացած է, ունի 2 երեխա,ո րոնք ուսանող են:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ