Մայիսի 29-ին Մինսկում մեկնարկելու է շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը, որը նաեւ աշխարհի գավաթի հաջորդ խաղարկության ընտրական փուլ է:
Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնելու են 18 շախմատիստներ. Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի անդամներ Սերգեյ Մովսիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը և Հովհաննես Գաբուզյանը, ինչպես նաեւ գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Գևորգ Հարությունյանը, Վահե Բաղդասարյանը, միջազգային վարպետներ Մանուէլ Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը, Արման Միքայելյանը, ՖԻԴԵ-ի վարպետներ Դավիթ Միրզոյանը, Արթուր Դավթյանը, Սարգիս Սարգսյանը և Հովհաննես Հակոբյանը:
Աշխարհի գավաթի ուղեգիր տրվելու է 23 լավագույններին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև