«Հայաստանի հանրապետական կուսակցությունում խորհրդարանական ընտրություններին նախօրեին երբեք պատգամավորների թեկնածուները ինքնաբացարկի դիմումներ չեն գրվել: Այս անգամ՝ առավել ևս»,- մայիսի 4-ին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ասաց կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Անդրադառնալով «Ծառուկյան դաշինքում» ձևավորված խնդրին՝ կապված ինքնաբացարկների հետ, Էդուարդ Շարմազանովն ասաց. «Մենք հարգանքով ենք վերաբերում ցանկացած կուսակցության, ցանկացած դաշինքի, այդ թվում նաեւ` երկրորդ տեղը գրաված «Ծառուկյան» դաշինքին, որը ստացել է բավականին լուրջ քանակությամբ ձայներ և վստահության քվե: Պետք է նշենք, որ սա հարց է, որը հանրապետականներին չի վերաբերում, սա հարց է, որը պետք է քննարկվի, լուծվի կամ հանգուցալուծվի «Ծառուկյան» դաշինքի մեջ: Այսինքն՝ Հանրապետականն այստեղ անելիք չունի, և բոլոր այն հրապարակումները, որոնք փորձում են այստեղ տեսնել հանրապետականի ձեռագիրը, կատարյալ անհեթեթություն են»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ