Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ մամուլում տարածված տեղեկությանը, թե նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին առաջարկվել է նշանակվել Անվտանգության խորհրդի քարտուղար, ու նա մերժել է առաջարկը:
«Պաշտոնապես հայտարարում եմ, որ մամուլում զետեղված տեղեկությունը, որ Հայաստանի Հանրապետության նախագահը առաջարկել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին զբաղեցնել անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, կատարյալ սուտ է, անհեթեթություն է իրականության հետ որևէ աղերս չունի»,- ասաց նա:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ