Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի երկու անդամներ այսօր երեկոյան պայքարելու են բրոնզե մեդալի համար:
Վոլոդյա Ֆրանգուլյանը (լուսանկարում) 61 կգ քաշային կարգում վիճակահանությամբ պայքարն սկսեց 1/8 եզրափակչից եւ հերթականությամբ հաղթելով սլովակցի Միկոլա Բոլոտնյուկին ու բուլղարացի Դիմիտար Իվանովին՝ կիսաեզրափակչում տանուլ տվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ահմեդ Չակաեւին:
Մեկ գոտեմարտ ավելի անցկացրեց 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը: Նա որակավորման փուլում պայքարից դուրս թողեց ավստրիացի Ամիրխան Վիսալիմովին, այնուհետեւ առավելության հասավ լեհ Պյոտր Սոկալսկիի եւ վրացի Աֆթանդիլ Կենչաձեի նկատմամբ ու կիսաեզրափակչում անչափ համառ գոտեմարտում զիջեց թուրք Սոներ Դեմիրտազին:
Այսօր երեկոյան Վոլոդյա Ֆրանգուլյանը բրոնզե մեդալի համար հանդիպելու է թուրք Աբդի Զուռնաչիի, իսկ Գրիգոր Գրիգորյանը՝ հույն Կիրիլոս Բինենմպաումի հետ:
Կարդացեք նաև
Աշոտ Հակոբյան
Լուսանկարը` armsport.am-ի