Լրահոս
Օրվա լրահոսը

Պավլենսկին քաղաքական ապաստան է ստացել Ֆրանսիայում. ՌԲԿ

Մայիս 04,2017 18:45

Ռուս նկարիչ Պյոտր Պավելենսկին քաղաքական ապաստան է ստացել Ֆրանսիայում: Այս մասին ՌԲԿ-ին ասել է նկարչի ընկերուհին՝ Օքսանա Շալիգինան՝ մանրամասնելով, որ քաղաքական ապաստան ստացել են ինքը, Պավլենսկին և իրենց երկու դուստրերը:

Հիշեցնենք, ավելի վաղ հաղորդվում էր, որ Պավլենսկին լքել է Ռուսաստանը և պատրաստվում է քաղաքական ապաստան խնդրել Ֆրանսիայից: Ռուսաստանում նրա դեմ քրեական գործ էր հարուցված ՌԴ ՔՕ 132-րդ («Սեռական բնույթի բռնի գործողություններ») հոդվածով:

Պավլենսկուն նշանավոր դարձրեց «Pussy Riot» պանկ-խմբին աջակցող ակցիան։ 2012 թվականի հուլիսի 23-ին նկարիչը թելով կարված բերանով պիկետի էր կանգնած Կազանսկի տաճարի մոտ՝ ձեռքին պաստառ։ Արվեստագետի խոսքով՝ ինքն այդ ժամանակ ցանկանում էր ցույց տալ ժամանակակից նկարչի վիճակը Ռուսաստանում` ազատ խոսքի արգելքը:

2015 թ. նոյեմբերի 9-ի գիշերը Պավլենսկին բենզին լցրեց և այրեց Լուբյանկայում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության գլխավոր դուռը։ Երեսուն վայրկյան անց նա ձերբակալվեց։ Ըստ Պավլենսկու՝ «Լուբյանկայի այրվող դուռը ձեռնոց է, որը հասարակությունը նետում է ահաբեկչական վտանգին»:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031