Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 4-ին ընդունել է Մ. Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) պատվիրակությանը՝ բուհի ռեկտոր Արմեն Մուրադյանի գլխավորությամբ:
Քննարկվել են Արցախում առողջապահության ոլորտի զարգացմանը, բժշկական կադրերի պատրաստմանն ու վերապատրաստմանն առնչվող տարբեր հարցեր:
Երկրի ղեկավարը ԵՊԲՀ-ն անվանել է Արցախում բժշկական կադրերի պատրաստման կարեւորագույն դարբնոցներից մեկը՝ արժեւորելով ամուր կապերի պահպանման անհրաժեշտությունը:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը, պաշտոնատար այլ անձինք:
Կարդացեք նաև
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ