Մայիսի 4-ին Երևանում Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Արցախի ԱԳՆ ղեկավար Կարեն Միրզոյանի հետ:
Զրույցի ընթացքում անդրադարձ արվեց Մոսկվայում նախորդ շաբաթ կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը։
Նախարարները քննարկեցին երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր։
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչություն