Լրահոս
Օրվա լրահոսը

«Զանգեք ոստիկանություն, 911, բայց մի հարմարվեք վիճակին». Նիկոլ Փաշինյան

Մայիս 04,2017 16:51

«Ամեն օր զանգեք մամուլի ներկայացուցիչներին, ինձ, պատգամավորներին, ստեղ ո՞նց եք ապրում, ո՞նց եք հանդուրժում»,- այսօր քարոզարշավի շրջանակում Նոր Նորք վարչական շրջան այցելած քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հարցնում էր բնակիչներին:

Հիշեցնենք, որ այս վարչական շրջանի մի շարք բակերում աղբն այնքան էր կուտակվել, որ դուրս էր թափվել աղբարկղերից ու ոտքի հետ գնում էր:

«Աղբը թափած է, ոստիկանություն, 911 զանգեք, մի հարմարվեք վիճակին, չի կարելի հարմարվել վիճակին»,- հորդորեց Փաշինյանը:

Նա բնակիչների հետ զրույցում ասաց՝ ընտրությունից հետո էլ նույնը պետք է լինի. «Քաղաքի կառավարմանը պետք է մասնակցեք, դա է օրենքի տրամաբանությունը, սա համայնք է, ու յուրաքանչյուր մասնակից պետք է մասնակցի համայնքի կառավարմանն իր մասով»:

Հետո ցույց տալով աղբը՝ նկատեց՝ օրը հազար մարդ էս փողոցով անցնում է, ու համարում է, որ դա իր անելիքը չէ. «Այդ նույն մարդը ընտրակաշառք է վերցնելու, գնալու է ընտրության՝ համարելով, որ իշխանությունն ընտրելն էլ իր անելիքը չէ: Հետո մեզ փողոցում տեսնի ու թափ տա՝ բա մեր զիբիլը չեք տանում. գտեք մեզ, օգնեք ձեզ, սա է մեր ուղերձը ժողովուրդ ջան»:

Այլ քաղաքացիների հետ զրույցի ժամանակ էլ քաղաքապետի թեկնածուն անդրադարձավ ընտրակաշառքին, ասաց՝ ժողովուրդ ջան ինչքան ձեր ձեռքը պարզեք, այնքան պարզած է մնալու, նա խոստացավ նաեւ, որ իրենց տրված ձայները ոչ մեկ չի կարող վերցնել, իրենք նույնիսկ պատրաստ են զոհվել այդ ձայների համար, եթե մեկը փորձի գողանալ. «Տասը հազար դրամը ձեր խնդիրը չի լուծում, ձեր երեխեքի մասին պետք է մտածեք»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031