Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բեյրութում տրվեց «Ճանաչել, պաշտպանել, իրագործել» ծրագրի մեկնարկը

Մայիս 04,2017 16:32

Մայիսի 2-ին Լիբանանում տրվեց «Կարիտաս Ավստրիա», «Կարիտաս Լիբանան» և «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունների կողմից, ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Ճանաչել, պաշտպանել, իրագործել» խորագրով ծրագրի պաշտոնական մեկնարկը։ Ծրագիրը նախատեսում է տարաբնույթ աջակցություն Սիրիայից Հայաստան և Լիբանան տեղափոխված հայ ընտանիքներին։ Հայաստանում այն ուղղված է լինելու ինտեգրման դյուրացմանը, իսկ Լիբանանում՝ իրավական կեցության և աշխատանքի ապահովմանը։

Միջոցառմանը ներկա էին Լիբանաում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, Տանն Կիլիկիո Կաթողիկէ եկեղեցու Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի թեմի առաջնորդ և «Հայկական Կարիտասի» նախագահ Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը, Տանն Կիլիկիո Կաթողիկէ եկեղեցու Լիբանանի թեմի օգնական եպիսկոպոս Գևորգ եպիսկոպոս Ասատուրյանը, «Կարիտաս Լիբանանի» նախագահ Հայր Փոլ Քարամը, «Կարիտաս Ավստրիայի» ներկայացուցիչ Ռոբերտ Մոսբրուգգերը, Լիբանանում Ավստրիայի դեսպան Մարիան Ալեքսանդեր Վրբան, Լիբանանում Եվրամիության պատվիրակության փոխդեսպան Ջուլիա Կոխը։

Իր ելույթում դեսպան Սամվել Մկրտչյանը գնահատանքով խոսեց «Կարիտաս» կառույցների երկարատև մարդասիրական գործունեության մասին՝ ողջունելով երեք երկրների ներգրավմամբ և ԵՄ հովանավորությամբ նման ծրագրի իրականացումը։

«Ցավոք սրտի, Մերձավորարևելյան տարածաշրջանում, մասնավորապես՝ Սիրիայում շարունակվող պատերազմների հետևանքով հարյուր հազարավոր մարդիկ տեղահանվել են իրենց բնակավայրերից, կորցրել ունեցվածքը և հայտնվել տարբեր երկրներում փախստականների կամ միգրանտների կարգավիճակով։ Սիրիայի հայ համայնքի անդամները ևս անմանս չեն մնացել այդ ողբերգական իրադարձություններից։ Ներկայումս նրանք առնչվում են տարբեր խնդիրների ինչպես Հայաստանում, այնպես էլ Լիբանանում և կարիք ունեն կանոնակարգված աջակցության՝ իրենց վերագտնելու և կյանքը բնականոն հուն վերադարձնելու համար» – իր ելույթում նշեց դեսպան Մկրտչյանը։

Դեսպանը նաև խորհրդանշական համարեց Հայաստան֊Լիբանան֊Ավստրիա եռակողմ համագործակցության ձևաչափը՝ անդրադարձ կատարելով երեք ժողովուրդների բազմադարյա առնչություններին։

Մյուս մասնակիցները ևս մեծ գոհունակությամբ խոսեցին ծրագրի մասին՝ հաջողություն մաղթելով դրա կազմակերպիչներին։

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031