Լրահոս
Օրվա լրահոսը

«Միգուցե երբ իրենց դիմում գրել էին տալիս, այդ ժամանա՞կ պետք է պաշտպանվեին». Էդմոն Մարուքյան

Մայիս 04,2017 16:16

«Ելք» դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրված Էդմոն Մարուքյանի կարծիքով, ԲՀԿ-ում սկսված «մանդատի կռիվը» երկու կողմ ունի: Ըստ նրա, այն մարդիկ, որոնք հիմա դժգոհում են, որ մանդատը վայր դնելու մասին դիմումներն իրենք չեն գրել, ժամանակին համաձայնել են այն խաղի կանոններին, որոնք իրենց առաջարկվել են, իսկ հիմա հրաժարվում են այդ նույն խաղի կանոններից:

«Մանդատները դնել էին տվել իրականում: Այս մարդիկ գնացել դիմում են գրել ավելի վաղ՝ մինչեւ ընտրությունները նոտարով հաստատել ու ուղարկել են ԿԸՀ: Հիմա նրանք իրենց իրավունքներն են պաշտպանում, լավ են անում, բայց միգուցե երբ իրենց դիմում գրել էին տալիս, որ հետո պետք է հրաժարվեն, այդ ժամանա՞կ պետք է պաշտպանվեին: Պա՞րզ է չէ, որ այդ ժամանակ հայտարարեին, որ նման բան կա, իրենց չէին ընդգրկի այդ ցուցակում»,- ասաց պատգամավորը:

Նա նաեւ նկատեց, որ երբ մեծամասնական ընտրակարգը քննադատվում էր, ասում էին վատն է, համամասնական ընտրակարգն է լավը, ինքը հիշեցնում էր, համամասնական ընտրակարգի դեպքում կուսակցության ղեկավարներն են որոշում՝ ով է դառնալու պատգամավոր, չնայած որ այն կարծիքին է, որ ընդդիմադիր ուժերում նման դեպք չի հիշում, իսկ իշխանական ուժերում միշտ կա:

Հիշեցնենք, որ մանդատը վայր դնելու դիմում ներկայացրած 23 ԲՀԿ-ական ընտրված պատգամավորից 12-ը հայտարարեցին, որ իրենք չեն գրել այդ դիմումները:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031