Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Որեւէ մեկին վտիտ, հիվանդ ընդդիմադիր պետք չէ». Խ. Հարությունյան. «Ա1+»

Մայիս 04,2017 16:10

ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանն ափսոսում է, որ իր ազդեցությամբ 2-րդ քաղաքական ուժը՝ «Ծառուկյան» դաշինքը, հայտնվեց մի իրավիճակում, երբ ԱԺ անցած 30 անդամներից 23-ը ինքնաբացարկի դիմում են ներկայացրել, ապա՝ հետ վերցնելու պահանջ ներկայացրել:

«Ա1+»-ի հետ զրույցում նա նշեց, որ նման գործընթացները որեւէ կշիռ, հեղինակություն քաղաքական ուժին չեն ավելացնում. «Եթե ընդհանուր գնահատականներ տամ, ապա պետք է նշել, որ շատ հավանական է՝ սա ներկուսակցական խնդիրների, ժողովրդավարության, միջանձնային խնդիրների արդյունք է: ԲՀԿ-ն քաղաքական կայացման լուրջ ճանապարհ ունի անցնելու: Սա նույնպես լուրջ փորձություն էր, որի միջով քաղաքական ուժը պետք է անցնի եւ միգուցե հաջողվի ու ավելի ամրանա, կազդուրվի, կազմակերպված դառնա: Գոնե ես այդպես կցանկանայի:

Հանրային հետաքրքրությունները այս ամենի հետ որեւէ աղերս չեն կարող ունենալ: Ավելին՝ նման զարգացումները շատ բացասական ազդեցություն կարող են ունենալ քաղաքական գործընթացների որակի, բովանդակության վրա եւ հետագա զարգացումների վրա»:

Խոսրով Հարությունյանին արդեն ձանձրացնում են այն խոսակցությունները, թե նման գործընթացների ժամանակ ՀՀԿ-ն է մեղավորը միշտ լինում. «Նույնիսկ արդեն հետաքրքիր չէ: Որեւէ կերպ հնարավոր չէ հիմնավորել, որ ՀՀԿ-ն այս ամենում որեւէ կերպ շահագրգռված է: Հավատացնում եմ ձեզ՝ ճիշտ հակառակը՝ ես հիմա ձեզ հայտնեցի ՀՀԿ-ի ներսում առկա մտահոգությունները. մեզ պետք է կայացած, առողջ, կենսունակ ընդդիմություն: Մեզ դա պետք է մեզ համար, որպեսզի մենք էլ զարգանանք: Որեւէ մեկին վտիտ, հիվանդ ընդդիմադիր պետք չէ»:

 

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031