ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 27-ի որոշմամբ հանվել է մեկօրյա գործուղումների համար միայն ճանապարհածախս վճարելու սահմանափակում նախատեսող դրույթը:
Փոփոխության համաձայն, եթե աշխատողը աշխատանքի հիմնական վայրից 30 կիլոմետրից ավելի հեռավորությամբ այլ վայր է գործուղվում մեկօրյա ժամկետով, ապա ճանապարհածախսից բացի, որոշմամբ սահմանված կարգով, նրան կվճարվի նաև օրապահիկ:
Վերոնշյալ փոփոխությունն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին