Լրահոս
Օրվա լրահոսը

«Արվեստը դարձել է արվեստի համար». Արմեն Վանցյան

Մայիս 04,2017 15:45

Համազգային հայ կրթական և մշակութային միությունը օրերս կազմակերպեց Հայաստանի երիտասարդ արտիստների «Ես եմ» խորագրով ցուցահանդես: «Ես եմ» ցուցահանդեսին մասնակցում էին 17 երիտասարդ նկարիչներ և ստեղծագործողներ Հայաստանի տարբեր մարզերից և Երևանից:

Ցուցահանդեսին մասնակցում էր նաև գեղանկարիչ Արմեն Վանցյանը: «Լավ աշխատանքներ շատ կան, բայց թեմատիկան պակասում է»,-ասում է նկարիչը: Նրա կարծիքով, դրա պատճառը մասնակիցների անտարբերությունն է, կամ էլ նրանց ոգեշնչող բան չկա:

«Եթե ամեն անգամ ցուցահանդեսի բացմանը մասնակցեն միայն այն արվեստագետները, որոնց գործերն այստեղ են, բնական է, որ ոչ ոք չի ցանկանա հաջորդ անգամ ներկայացնել իր աշխատանքը: Ցուցահանդեսին չկան հյուրեր, արվեստը դարձել է արվեստի համար»,-հավելեց Արմեն Վանցյանը:

Երիտասարդ գեղանկարիչը կցանկանար ունենալ ցուցահանդեսի կատալոգ, որպեսզի յուրաքանչյուր ցուցահանդեսից հաճելի հիշողություններ մնային: Սակայն դա էլ չի արվում, որովհետև կազմակերպվածություն չկա:

Արմեն Վանցյանն այս անգամ ցուցահանդեսին ներկայացրել էր իր նկարներից միայն մեկը`«Մաշտոցի պողոտան», իսկ մնացած նկարները կներկայացնի իր անհատական ցուցահանդեսի ժամանակ, որը տեղի կունենա հունիսին:

Տաթև ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Լուսանկարը` nyut.am կայքից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Armen Vantsyan says:

    Ես խնդրում եմ որպեսզի առաջին պարբերությունը փոխվի, քանի որ ստացվում է անպես, որ ես սխալ արտահայտուտյուն եմ անում «Ես եմ» խորագրով ցուցահանդեսի մասնակիցներին: Ինչի մասին ես խոսել եմ դա վերաբերել է «գարնան գույներ» խորագրով հանրապետական ցուցահանդեսին: Այդ ժամանակ նկարիչների միությունում առաջին եվ երկրորդ հարգերում տեղի էին ունենում տարբեր ցուցահանդեսներ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031