«Միջազգային ասպարեզում ոչ մեկի վրա ցեխ չի շպրտվել, ընդամենը ասվել է իրականությունը: Զարուհի Փոստանջյանը միշտ այնտեղ է, որտեղ իր կարիքն ունի քաղաքացին, ոչ թե երբ իր կարիքն ունեն վերեւները…»,-«Տեսակետ» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով ՀՀԿ ավագանու թեկնածու Լեւոն Իգիթյանի՝ երեկ հնչեցրած կարծիքին, թե «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը միջազգային ասպարեզներում ցեխ է շպրտում սեփական երկրի վրա, ասաց «Երկիր Ծիրանիի» ավագանու թեկնածու Սոնա Աղեկյանը:
Հիշեցնենք, որ վերջերս Լեւոն Իգիթյանն ընդդիմադիր մրցակիցներին նաեւ «բեզդելնիկներ» էր անվանել: «Նախ ինքը պետք է ասի, թե որքանով է հենց ինքը արժանի «ոչ բեզդելնիկ» կոչմանը»,-նկատեց Սոնա Աղեկյանը:
Կարդացեք նաև
Նա համոզմունք հայտնեց, որ Զարուհի Փոստանջյանն իր քաղաքական գործունեությամբ մշտապես պայքարել է հանուն քաղաքացիների:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ