«Ելք» դաշինքի ավագանու թեկնածուներն այսօր շրջեցին Նոր Նորք վարչական շրջանի բակերով: Մի քանի բակերում, աղբը ոտքի հետ գնում էր, ու քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը մեկ առ մեկ նկարեց, որ հրապարակի, հետո ֆիքսեց՝ Նիկոյան- 8 շենքի բակում է՝ ասելով «Սիրուն չէ, Տարո՛ն ջան, եկեք մաքրեք, ամոթ է»:
Նրա խոսքով, աղբահանությունը ենթադրում է մաքուր քաղաք. «Եթե քաղաք ասելով՝ նկատի ունենք քաղաքապետարանի դիմացի գազոնը, դա խնդիր է, որովհետեւ քաղաք ասելով՝ նկատի ունենք նաեւ Շենգավիթը, փոքր կենտրոնի բակերը, ընտրողների տեղը լինեի, Տարոն Մարգարյանի որեւէ հայտարարության լուրջ չէի վերաբերվի, որովհետեւ 2013 թվականի մայիսին տեղի ունեցած ավագանու ընտրություններին Տարոն Մարգարյանը հանգստացրեց քաղաքացիներին՝ չենք նախատեսում քաղաքային տրանսպորտի ուղեվարձը բարձրացնել, դրանից մեկ ամիս հետո հայտարարվեց ուղեվարձի թանկացման մասին»:
Ըստ նրա Տարոն Մարգարյանի ընտրողները շքամուտքում պպզողներն են, որոնք սիգարետների մնացուկները դուրս են նետում, իսկ իր ընտրողներն այն համարձակներն են, որոնք սաստում են՝ ասելով հաջորդ անգամ նման բան չանես, թե չէ կպատժվես:
Քաղաքացիներից մեկն էլ մոտեցավ լրագրողներին՝ դիտողություն անելով՝ շուտ անցաք այստեղից, ինչո՞ւ. «Գոնե այս զիբիլը նկարեիք, կռիսներն արդեն մարդկանց բնակարաններն են մտնում, այս հինգերորդ Մասիվը Աֆրիկայում է, այլ հանրապետությունում է, չեմ կարող ասել, շատ վիրավորական է»:
Կարդացեք նաև
«Ելք» դաշինքի ավագանու թեկնածուները դեռ շարունակում են շրջել բակերով ու կոչ անել քաղաքացիներին ընտրել իրենց ու վերջ դնել ՀՀ կոռումպացված իշխանությանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ