Այսօր «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, Երեւանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը ավագանու թեկնածուների հետ քարոզարշավն իրականացրեց Ավան համայնքում:
Նա լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ հաղթելու են. «Ես լինելու եմ քաղաքապետ եւ քաղաքը կարգի եմ բերելու: Քաղաքը պետք է մաքրել այս հսկայածավալ աղբից, որ կուտակվել է այս 25 տարիների ընթացքում: Աղբը վերաբերում է անարդարությանը, ապօրինություններին, կոռուպցիային»:
Նա խոստացավ, որ հաշվետու է լինելու բնակիչներին, ԶԼՄ-ներին, ցանկացած գումար, որ հարկերի միջոցով քաղաքացիները վճարում են Երեւանի քաղաքապետարանի բյուջեին, ամեն լումա պետք է իր նպատակին ծառայի:
Զարուհի Փոստանջյանը վստահ է, որ Երեւանի ավագանիում Վանաձորի ավագանիի պատկերը չի ստացվի, քանի որ 51 տոկոսից ավելի են իրենք ձայն ստանալու եւ ընտրելու են քաղաքապետ: Դա, ըստ նրա, արդեն իսկ պարզ է քարոզարշավից:
Կարդացեք նաև
Ավանի բնակիչներից մեկը մոտեցավ Զարուհի Փոստանջյանին եւ ասաց. «Մենք միշտ քեզ ենք ընտրել, քեզ ասեմ: Էն քո շեֆը որ կար՝ էն ախպարը, մի անգամ հիշո՞ւմ ես, որ կրել էր ստեղ, սաղին գյոզերով ես էի տանում, վատամարդ էի լինում, քո խաթր էինք անում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ