Մայիսի 14-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «Երկիր Ծիրանի» կուսակցության ավագանու թեկնածու, մասնագիտությամբ նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանն այսօր «Հենարան» մամուլի ակումբում անդրադարձավ առողջապահական ոլորտի խնդիրներին: Նախ ահազանգեց, որ ՀՀ-ում իրացվող դեղորայքի առնվազն 70%-ը կեղծ է: Որպես օրինակ բժիշկը պատմեց, որ իր հիվանդներից մեկը գլխուղեղի նորագոյացությունը վիրահատության միջոցով հեռացնելուց հետո համապատասխան դեղ է գնել դեղատնից, որը ձեռքի մեջ փշրվել է, իսկ որոշ ժամանակ ընդունելուց հետո նորագոյացության աճ է գրանցվել:
«Տեսակետ» մամուլի ակումբում էլ Մարինա Խաչատրյանը նշեց, որ որոշ մեծահարուստներ բուժում ստանալիս դեղերն ուղարկում են փորձաքննության, եւ պարզում է, որ դրանք վնասակար են առողջության համար: Հետեւաբար, ըստ Մարինա Խաչատրյանի, նույնը կարելի է կիրառել բոլոր քաղաքացիների համար:
«Որոշ հիվանդներ նաեւ ահազանգում են, որ պետպատվերի թուղթ ստանալու համար իրենցից գումար են պահանջում»,-ասաց Մարինա Խաչատրյանը:
Կարդացեք նաև
Անդրադառնալով տրանսպորտի ոլորտի խնդիրներին՝ նա համոզմունք հայտնեց, որ երթեւեկության համար գերադասելի են տրոլեյբուսները. «Կարելի է հեծանվային տրանսպորտը զարգացնել, նաեւ՝ ճոպանուղայինը՝ աղբի վերամշակումից ստացված էներգիայի եւ արեւային էներգիայի հաշվին»:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ