Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵԼՔ»-ը մտադիր է ստեղծել ժեստերի լեզվի ուսուցման կենտրոն, մեկական դպրոց հարմարեցնել հաշմանդամություն ունեցողներին (Տեսանյութ)

Մայիս 04,2017 14:10

«Իսկ ի՞նչ է արել քաղաքապետարանը: Մինչ օրս կոսմետիկ փոփոխություններ ենք տեսել, որոնք իրականացվել են մայթեզրերին թեքահարթակներ տեղադրելու միջոցով»,-«Հենարան» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով հարցին, թե ի՞նչ ձեռքբերումներ ունի Երեւանի քաղաքապետարանը՝ հաշմանդամություն ունեցողների իրավունքների պաշտպանության գործում, ասաց մայիսի 14-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «ԵԼՔ» դաշինքի ավագանու թեկնածու Զարուհի Բաթոյանը:

Նա շեշտեց, որ նորոգվող կամ կառուցվող շինությունների դեպքում օրենքը պահպանված չէ, հաշմանդամություն ունեցողների կարիքները հաշվի չեն առնում. «Որեւէ մեկը սխալ կառուցելու համար չի պատժվում, չի տուգանվում»:

Զարուհի Բաթոյանի փոխանցմամբ՝ ավագանիում մեծամասնություն կազմելու դեպքում «ԵԼՔ»-ը մշակված ծրագրեր ունի: Նախ, քաղաքապետարանում ստեղծել հաշմանդամություն ունեցողների իրավունքների պաշտպանության վարչություն, որն ամենօրյա աշխատանքով կզբաղվի ծրագրերի մշակմամբ եւ խնդիրների ուսումնասիրությամբ:

«Ըստ մեր ծրագրի՝ ամեն վարչական շրջանում մեկ դպրոց ամբողջությամբ կհարմարեցվի հաշմանդամություն ունեցողներին, նաեւ կստեղծվի ժեստերի լեզվի ուսուցման կենտրոն»,-հայտնեց բանախոսը:

Թեմայի շուրջ այլ մանրամասները՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031