Լրահոս
Օրվա լրահոսը

«Էս նախկին Երեւանը չի, որ Ռոբերտ Քոչարյանի ասած՝ փողի վրա նստած՝ փողի մասին մտածեն». Արամ Սարգսյան

Մայիս 04,2017 13:45

«Ելք» դաշինքի պատգամավոր Արամ Սարգսյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ քարոզարշավի ընթացքում հազվադեպ են հանդիպում մարդկանց, որոնք գովում են Տարոն Մարգարյանին: Եթե նա լավ աշխատեր, լավ քաղաքապետ լիներ, այդ մարդկանց թիվը պետք է անհամեմատ շատ լիներ. «Տեսեք, Նյու Յորքի քաղաքապետին չեն էլ մտածում փոխել, իսկ այստեղ հակառակն է, այստեղ բակերում մարդիկ մոտենում են եւ ցույց են տալիս, թե որտեղ է աղբը, որտեղ գործ արած չի, ինչ խախտումներ կան: Սոսկալի խախտումներ կան: Կոնկրետ Էրեբունի համայնքում ինձ մտահոգում են խախտումները արտակարգ իրավիճակների մասով: Շենքերի բակերը շատ նեղ են, մեծ հնարավորություն չկա ու Աստված մի արասցե, մեր էս շինարարության պայմաններում, այսքան պատշգամբներ ավելացնելու պայմաններում որեւէ հրդեհ լինի, հրշեջը չի կարող մտնել: Նույնիսկ բակեր կային, որտեղ շտապօգնության մեքենա անգամ չի կարող մտնել: Լավ, քաղաքապետարանը թույլ է տվել, բայց հենց այդ նույն շենքի բնակիչները չեն հասկանում, որ քո երեխան է այդտեղ, ավտոտնա՞կ ես սարքում: Խնդիրը դնել միայն քաղաքապետարանի վրա՝ այնքան էլ ճիշտ չէ: Մեզանից, Երեւան քաղաքի յուրաքանչյուր բնակչից է կախված Երեւան քաղաքի այսօրվա տեսքը: Բնակիչը մեզ ցույց է տալիս, որ 15 տարի է՝ այստեղ աղբ է թափված, բայց այդ աղբը Տարոն Մարգարյանը չի բերել, չէ,՞ այդտեղ թափել: Իրենք են լցրել դա: Սա երկկողմանի հարց է, բայց պետք է սկսել քաղաքապետարանից: Եթե քաղաքապետարանը մաքրում է, պահում է մաքուր, քաղաքացին տեսնում է մաքուր է՝ չի թափում:»:

Ըստ Արամ Սարգսյանի, օրինակ, Ստեփանակերտ քաղաքն անհամեմատ ավելի մաքուր է, քան Երեւանը. «Այնտեղ չեն թափում, որովհետեւ ամեն առավոտ, երեկո, իհարկե, ծավալների, մասշտաբների առումով անհամեմատելի են, բայց այնտեղ հաճախ են մաքրում: Որեւէ մեկը գետնին ոչինչ չի գցում, որովհետեւ բոլորի մտքին էլ կա, որ իրենց քաղաքն ավելի մաքուր է, քան Երեւանը եւ իրենք ուզում են դա պահել, հպարտանում են դրանով: Պիտի Երեւանն էլ ինչ-որ բան անի, պիտի Տարոն Մարգարյանը արած լիներ: Այս տարիները այդ հնարավորությունը տվել են, քաղաքի բյուջեն ֆանտաստիկ մեծացել է, շատ մեծ հնարավորություններ ունի: Էս նախկին Երեւանը չի, որ Ռոբերտ Քոչարյանի ասած՝ փողի վրա նստած՝ փողի մասին մտածեն: Տարածքները ֆանտաստիկ գներով վաճառում են կառուցապատողներին, որոնք էլիտար շենքեր են սարքում: Քաղաքը շատ մեծ բյուջե ունի, քաղաքի թվերն են ավելացել ու այն, ինչ արած է, անհամեմատ քիչ է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031