Լրահոս
Օրվա լրահոսը

Գրիգորի Տրոֆիմչուկ. «Որքան ավելի շատ սպառազինություն ուղարկվի Ադրբեջան, այնքան ավելի սուր է լինելու Երեւանի դիրքորոշումը». «168 ժամ»

Մայիս 04,2017 13:14

Հարցազրույց արտաքին քաղաքականության, պաշտպանության եւ անվտանգության հարցերի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկի հետ

– Եռակողմ հանդիպումից առաջ Բաքուն նոր լարվածություն նախաձեռնեց շփման գծում, որի հետևանքով հայկական կողմը հերթական ցավալի կորուստներն ունեցավ։ Սրան զուգահեռ՝ տեղեկատվություն տարածվեց, թե Ռուսաստանն Ադրբեջանին մատակարարեց սպառազինության հերթական խմբաքանակը, ինչը հայաստանյան փորձագիտական, քաղաքական շրջանակների կողմից, մոսկովյան բանակցություններին ընդառաջ, ճնշում դիտարկվեց հայկական կողմի նկատմամբ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։

– Հենց սա էլ գլխավոր խնդիրն է։ Չէ՞ որ, եթե Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովի պայմանավորվածությունների ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվում, եթե 2016 թ. ապրիլի եւ 2017 թ. փետրվարի համար պատասխանատվություն չի կրում որեւէ կողմ, ապա իրավիճակը հակամարտության գոտում հետզհետե ընթանում է մասշտաբային պատերազմի ուղղությամբ՝ էլ չխոսենք հաճախակի բնույթ կրող փոխհրաձգությունների մասին։

Պարբերական բնույթ կրող փոխհրաձգություններն արդեն կարելի է սովորական եւ բնական ֆոն համարել այս հակամարտության համար, առանց որի արդեն, փաստորեն, ոչ մի օր չի անցնում։ Ցավոք սրտի, կազմակերպված նախարարական հանդիպումը Մոսկվայում այդ ֆոնը վերացնել ունակ չէ։ Եվ դա գլխավորն է, ինչը մեզ պետք է անհանգստացնի եւ զգուշացնի, քանի որ հարց է առաջանում՝ ինչի՞ համար են այդ հանդիպումները։ Ռուսական սպառազինության մատակարարումներն Ադրբեջան ուղիղ իմաստով մատակարարումներ չեն, այլ գումարի դիմաց զենքի հասարակ վաճառք։ Մատակարարումն այն է, երբ գործընկերն իր գործընկերոջը սպառազինություն է տրամադրում անվճար՝ պատերազմում հաղթանակի նպատակով։ Առավել եւս, չի կարելի սա որակել որպես Հայաստանի նկատմամբ ճնշում, քանի որ դա չափազանց բարդ սխեմա է թվում, որին պաշտոնյաները, իմ կարծիքով, ունակ չեն։ Ռուսաստանը կարող է արտահայտել սեփական խնդիրները, նույնիսկ Հայաստանին ուղղված դժգոհությունը՝ ավելի պարզ եղանակով։ Բայց այստեղ խնդիրն այլ է։

Առանց որեւէ կասկածի, Երեւանը ռուսական սպառազինության ցանկացած վաճառք Ադրբեջանին դիտարկելու է՝ որպես Ռուսաստանի կողմից ոչ բարեկամական քայլ։ Եվ որքան ավելի շատ սպառազինություն ուղարկվի Ադրբեջան, այնքան ավելի սուր է լինելու Երեւանի դիրքորոշումը։ Չէ՞ որ Երեւանը չի մտածում գումարի դիմա՞ց, թե՞ հենց այնպես է Բաքուն ստանում այդ զինամթերքը։ Այդ սպառազինությունը, ի վերջո, կրակում է հայերի ուղղությամբ։ Այս իրավիճակում հենց դա է միակ կարեւոր հարցը:

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031