Լրահոս
Օրվա լրահոսը

Դեռ ԱԺ առաջին նիստը չկայացած, «Ծառուկյան» դաշինքը կարելի է համարել տրոհված ու փլուզված. «Ժողովուրդ»

Մայիս 04,2017 13:13

Այս սկանդալն ամենաշատը ձեռնտու է իշխանություններին, քանի որ արդյունքում վարկաբեկվեց ե՛ւ Գագիկ Ծառուկյանը, ե՛ւ ԲՀԿ-ն, միաժամանակ, դեռ ԱԺ առաջին նիստը չկայացած, այս դաշինքը կարելի է համարել տրոհված ու փլուզված։ Ու հիմա Գ. Ծառուկյանի վերահսկողության տակ չէ դաշինքի մի մասը՝ ովքեր երեկ չեղարկեցին ինքնաբացարկի դիմումները։

Ավելին՝ ենթադրվում է՝ դաշինքի մի մասը Սերժ Սարգսյանի վերահսկողության տակ է. ի վերջո, Ս. Սարգսյանն անձամբ իր հետագա իշխանավարման հարցը լուծելու համար նաեւ մյուս խմբակցությունների պատգամավորներից մեծ խմբակցություն է հավաքում։

Ըստ շրջանառվող լուրերի՝ Գագիկ Ծառուկյանն իր դաշինքի թեկնածուների հետ դեռ ընտրություններից առաջ պայմանավորվել է՝ եթե համամասնական ցուցակի անցողիկ տեղում գտնվողները, որ նաեւ ռեյտինգային ընտրակարգով են առաջադրվել, քիչ ձայն բերեն, ապա պետք է հրաժարվեն համամասնականով պատգամավոր դառնալու տարբերակից եւս։ Վերջիններս տվել են նման համաձայնություն՝ խոստանալով կոնկրետ թվեր։ Ընտրությունների արդյունքում պարզվել է, որ ոչ բոլորն են կարողացել խոստացվածին մոտ ձայն ստանալ։ Օրինակ՝ Արարատ Զուրաբյանը, որը համամասնական ցուցակի 6-րդ հորիզոնականում էր, թիվ 4 ընտրատարածքում ռեյտինգայիևով ստացել էր 1870 ձայն, կամ՝ Սերգեյ Բագրատյանը 4033 քվե էր ստացել 12-րդ ընտրատարածքում եւ դաշինքի թեկնածուների մեջ 4-րդն էր։

Բայց մյուս կողմից առնվազն տարօրինակ է թիվ 4 ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքից ամենաշատ ձայն ստացած թեկնածուի՝ Նապոլեոն Ազիզյանի ինքնաբացարկը, նա այստեղ ստացել էր 4348 քվե։

Նույն տրամաբանությամբ անհասկանալի էր ԲՀԿ ամենանվիրյալ անդամներից Վահան Կարապետյանի անունից ինքնաբացարկի դիմում ներկայացնելը, երբ նա էլ թիվ 2-րդ ընտրատարածքում էր այս դաշինքի թեկնածուների մեջ ամենաշատ քվեն ստացել՝ 8728 ձայն։

Այս տրամաբանության մեջ չի տեղավորվում նաեւ թիվ 7 ընտրատարածքից Խաչիկ Մանուկյանի ինքնաբացարկը, քանի որ նա էլ իրենց մոտ էր «Ծառուկյան» դաշինքից ամենաշատ քվեն ստացել՝ 5675։ Չի բացառվում՝ ինքնաբացարկի դիմում է ներկայացվել այն պատճառով, որ վերջիններս չեն կարողացել խոստացած չափով ձայներ ապահովել։

Արփինե ԹՈՎՄԱՍՅԱՆ

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031